Ալավերդու Սարահարթ թաղամասից ժայռերի վրայով թափվող կոյուղաջրերը տարիներ շարունակ քաղաքացիներն ու հատկապես զբոսաշրջիկները լեռնային ջրվեժ են համարել, ապա լուսանկարվել, ականատեսների պնդմամբ՝ նաեւ լվացվել։ Մինչդեռ այդ ջրերը Սարահարթ թաղամասի տարբեր շենքերի կոյուղաջրերն են, որոնք ոչ թե ընդհանուր կոյուղատարի մեջ են լցվել, այլ թաղամասի տարբեր մասերով հոսել ու լցվել քաղաքի ներքևի հատված։

Խնդիրը վերացնելու նպատակով նախորդ տարի Ալավերդու համայնքապետարանը բնապահպանական սուբվենցիաներից ծախսեց մոտ 14 մլն դրամ։ Մեկ ամիս կոյուղաջրերը դադարեցին հոսել։ Սակայն հիմա կրկին նույն պատկերն է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.