«Նախաձեռնողական մասնակցություն ժողովրդավարության կայացմանը․ թափանցիկ կառավարում տեղական մակարդակում» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Ալավերդի համայնքում են էստոնացի փորձագետներ։ Նշված ծրագրի նպատակը տեղական ուժերով համայնքը զարգացնելն է։ Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնն առաջարկում է տեղական ինքնակառավարման իր փորձը՝ համագործակցության նախնական փուլում իրականացնելով սեմինարներ, գործնական պարապմունքներ ու ճանաչողական այցեր։

Դեռ նախորդ տարի սեպտեմբերին Էստոնիայի համայնքների զարգացման փորձն ուսումնասիրելու նպատակով Ալավերդու պատվիրակությունն էր մեկնել այդ երկիր, որտեղ էլ ստորագրվել էր համագործակցության համաձայնագիր՝ համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելիս։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.