Սարերում կյանքն ուրիշ է՝ ոչ սովորական առօրյայով ու կենցաղով։ Այստեղ լույսը սովորականից շուտ է բացվում, և լուսաբացի հետ սկսվում է սարի կյանքը՝ դժվար, հոգսաշատ, բայցև թեթև և առանց խառնակ մտքերի։

Աշխարհի ցավոտ խնդիրներով ապրող, բայց աշխարհից կտրված վայր է Ակներասարը, որտեղ ապրողներն իրենք են որոշում իրենց կյանքի ձևն ու կանոնները։ Եվ սիրով, բաց սրտով հյուրընկալում են հազվադեպ եկվորներին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.