Մանյանների բազմանդամ ընտանիքը Լոռու մարզի Հագվի գյուղում է ապրում։ Ընտանիքի հինգ երեխաներից չորսը դպրոցական են։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ այս տանը որևէ մեկը որևէ բանից չի դժգոհում։ Հաշտ են թե՛ միմյանց և թե՛ իրենց խնդիրների հետ։

Բայց ընտանիքի երեխաներից մեկը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Եվ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամանորյա հրաշքին սպասում է այդ խնդիրը լուծված տեսնելու ակնկալիքով։

Մանյանների տոնածառը զարդարված է, դուռը՝ բաց։ Մնում է՝ Նոր տարվա հետ հրաշքը տուն մտնի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.