Դավիթ Ղումաշյանը Լոռու մարզի Շնող գյուղը ղեկավարում է 2016 թվականից։ 2017-ին, երբ համայնքները խոշորացան, նա վերընտրվեց արդեն որպես Շնող համայնքի ղեկավար և ձեռնամուխ եղավ մի քանի բնակավայրեր միավորած համայնքի զարգացման գործին։

Ղումաշյանի ծրագրերում առաջնահերթը համայնքի երեխաների կրթությունն ու դաստիարակությունն էր, ուստի նրա պաշտոնավարման հենց առաջին տարում՝ 2016 թվականին, մեկնարկում է Շնողի մանկապարտեզի հիմնանորոգումը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.