Մայիսի 1-ին Ալավերդիում անցկացվեց «Արարատ Մկրտումյան» հանրապետական երիտասարդական գրական 6-րդ մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր բանաստեղծի ծննդյան 65-ամյակին։ Այն ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրն է նշանավորում՝ Ալավերդիում եւ Գյումրիում համախմբելով Արարատ Մկրտումյանի գրչակից ընկերներին, ընթերցողներին, հարազատներին, պարզապես նրան ճանաչողներին։
Այս մրցանակաբաշխությունը երիտասարդ ստեղծագործողների համար տպագրվելու, ճանաչելի լինելու հնարավորություն է, իսկ հասարակության համար Արարատ Մկրտումյանի պոեզիային հաղորդակից դառնալու հերթական լավ առիթ։