2020 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենդանիների սպանդանոցային մորթը պարտադիր դարձավ։ Ըստ կառավարության որոշման՝ գյուղացին չի կարող իր բակում մորթել սեփական անասունն ու վաճառքի հանել:

Այս որոշման դեմ գյուղացիները բողոքեցին՝ ասելով, որ համայնքներում սպանդանոցների անհրաժեշտ քանակ չկա, իսկ իրենք էլ չեն կարող անասունը գյուղից քաղաք հասցնել՝ ծախսերի և այլ ռեսուրսների բացակայության պատճառով։

Որոշումն ընդունվելուց երկուսուկես տարի անց էլ ֆերմերներն իրենց տեսակետը չեն փոխել և այն անհեթեթ ու ոչ շահութաբեր են համարում հենց իրենց՝ անասնապահների համար։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.