Թումանյան համայնքի գյուղերից մեկը՝ Շամուտը, 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով 250 բնակիչ ուներ։ Իսկ արդեն տասը տարի անց՝ գրեթե կիսով չափ պակաս։ Վատ ճանապարհի, ջուր չունենալու և ընդանրապես գյուղի դժվարին կյանքի պատճառով հատկապես երիտասարդները հեռանում են իրենց բնակավայրից։
Մնացողներն էլ իրենց առօրյա ապրուստը հոգում են բացառապես անասնապահությամբ, բայց դժգոհում, որ շուկայում կաթնամթերքի գնի բարձրացումն իրենց որևէ օգուտ չի տալիս․ դրա հետ նաև մյուս ապրանքներն են թանկանում։ Գյուղացին ինչպե՞ս ապրի, հարցնում են Շամուտում և երանի տալիս քաղաքի կյանքին։