Օձուն խոշորացված համայնքում նախորդ տարվա համեմատ այս տարի կենդանիների թվի աճ են գրանցել։ Համայնքային անասնաբույժ Սերգո Խանվելյանը մեծ հույսեր է կապում մարտին տեղացած առատ ձյան հետ․ խոտը կէժանանա, մարդիկ կշատացնեն անասնագլխաքանակը։

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ գյուղացիներից շատերն են հրաժարվել արտագնա աշխատանքի մեկնելուց և սկսել են անասնապահությամբ զբաղվել։ Բացի այդ՝ պարենային ապրանքներն են խիստ թանկացել, ինչն, ըստ համայնքի ղեկավարի, ստիպել է մարդկանց օգտագործել սեփական արտադրության մթերքը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.