Ասֆալտապատում, տուֆով սալարկում, մարզաառողջարանային համալիրի կառուցում․ Օձունում գրեթե ավարտական փուլում են 2022-ի սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի այս տարվա գումարը կազմել է 222 մլն դրամ։ Իսկ 2023-ի համար հաստատված ծրագրի ֆինանսական մասը հասնում է շուրջ 250 մլն-ի։
Խոշորացված համայնքի գյուղերում հրատապ լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ՝ դաշտերում ոռոգման ջրի բացակայությունը, ինչը մեծ ներդրումներ է պահանջում, և պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ հնարավոր չի լինում իրականացնել։