Լոռու մարզում մեկնարկել է գարնանացանը։ Հաշվի առնելով բնակլիմայական առանձնահատկությունները՝ մարզի առանձին տարածաշրջաններ աշխատանքները սկսում են տարբեր ժամանակացույցով։ Լոռիում գարնանացանի գործը մինչև մայիս ավարտված կլինի։

Հողագործները կառավարությունից ուշադրություն են ակնկալում՝ նշելով, որ ո՛չ վառելիք և ո՛չ էլ պարարտանյութ չեն ստացել, մինչդեռ նախորդ տարիներին մարզում գործում էր պարարտանյութի պետական սուբսիդավորման ծրագիր, և գյուղացին հնարավորություն ուներ ավելի մատչելի գնով պարարտանյութ ձեռքբերելու։

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ այս տարի նման ծրագրեր չեն լինելու։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.