Հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը, առավոտյան ժամը 07։00-ից մինչև 19։00-ի հատվածում, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։

Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում ներկայում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.