Թամարա տատը Տավուշի մարզի երկարակյացներից է․ 97 տարեկան է։ Տատի արմատները Գյումրիում են, վերջին 62 տարիների կյանքը՝ Տավուշի Պտղավան գյուղում։

Սիրված կին, մայր, տատիկ է տիկին Թամարան։ Հարյուրամյակի շեմին անգամ ակտիվ կենսակերպից չի ուզում հրաժարվել, ավելին՝ ամեն օր ընթերցում է՝ առանց ակնոցի։ Նրա ձեռքից անբաժան է Ջիվանու ժողովածուն։ Միշտ կարդում ու ջահելներին խրատներ է տալիս։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.