Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ալավերդու նորընտիր ավագանու հերթական նիստն էր նշանակված։ Ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված անդամներն առաջին անգամ էին ներկայանում նիստի։ Առաջին նիստին և համայնքապետի երդման արարողությանը նրանք չեն մասնակցել և իրենց բացակայությունը կապում են «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ «Ապրելու երկրի» հետ դաշինք կազմելու որոշման հետ։
Նիստի ընթացքում բուռն քննարկումներ եղան համայնքի բյուջեից հատկացվող սոցիալական օգնությունների հարցի շուրջ։ Պարզվում է՝ Ալավերդուն միացած համայնքներում նախկինում սոցօգնությունների շրջանակում նաև ուսման վարձեր են բաշխվել։ Ալավերդիում, սակայն, նման պրակտիկա չի եղել։
Մանրամասն՝ տեսանյութում։