Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ալավերդու նորընտիր ավագանու արդեն երկրորդ նիստի օրակարգի միակ հարցը համայնքապետի երդման արարողությունն էր։ Այն կայացավ Ռ․Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում։

Երդման արարողությանը ներկա էին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, նախկին ու ներկա ավագանու անդամներ, Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը և այլք։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.