Նոյեմբերի 11-ին Ալավերդու ավագանու արտահերթ նիստ էր նշանակված, որին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները ներկայացել են ուշացումով՝ անօրինական համարելով այն և պատճառաբանելով, որ նիստի օրն իրենց հետ նախապես համաձայնեցված չի եղել։
Նիստի սկզբում «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո Ալավերդու համայնքապետն առաջարկել է կամ գրանցվել ու մասնակցել նիստին, կամ էլ չխանգարել նիստը։
ՔՊ ավագանու անդամները վիճելով՝ հեռացել են դահլիճից։