Տանտիրուհին մառանից դուրս է բերում դատարկ տարաներն ու ասում՝ տարին գյուղացունը չէր: Շատ ծառեր ոչ միայն պտուղ, այլ անգամ ծաղկել չհասցրին։ Իսկ թե ձմռանը գյուղացին ի՞նչ կանի, ինչպե՞ս կապրի, դժվարանում է ասել:
«Թարեքներս շատ ա, բայց բանկաները լրիվ չեմ արել։ Դե հիմի ծիրանի ու գիլասի վախտն ա էղել, բայց չեմ արել», – ասում է Եղեգնուտի բնակիչ Արմինե Ղազարյանը։
Ասում է՝ այգուց այս տարի կստացվի պահածոյացնել միայն լոբի ու վարունգ: Մրգի մասին խոսելն անիմաստ է:

Արմինե Ղազարյանը
«Բերքի տարի չի։ դե հիմի նաղդի ծաղկել ա վարունգս, բայց չգիտեմ՝ կլնի, չի էղնի», – ասում է Արմինեն։
Փամբակ համայնքի Եղեգնուտ գյուղում բերք չկա, ասել է թե՝ գյուղացու ամբողջ տարվա չարչարանքը ջուրն է ընկել։ Ստեփանյան ամուսինների այգին գյուղում մատով ցույյց տվովի էր: Մեծահասակ ամուսինները, հաշվի չառնելով իրենց տարիքը, մեծ սեր ու աշխատանք էին ներդրել այգում, բայց կարկուտներն ու տևական անձրևները ամբողջը սրբեցին-տարան։

Սոնա Մամաջանյանը
«Անըմ ենք, ըլում ենք, վերջում դատարկ ենք նստում։ Էս տարին էդ ձևի պետք ա ըլի։ Իսկ անցած տարի շատ խնձոր ունեինք, սիրուն, ընտիր-ընտիր խնձորներ, բերքը լավն էր, իսկ էս տարի անձրևների պատճառով լրիվ փչացել ա», – ասում է Եղեգնուտի բնակիչ Սոնա Մամաջանյանը։
85-ամյա Ռոբերտ պապի մտահոգությունը, որ այս տարի իր ձեռքով թորած արդար օղին մառանում չի հայտնվի, ասել է թե՝ ձմռան ջերմ ու տաքուկ սեղաններից պակաս կլինի։

Ռոբերտ Ստեփանյանը
«Քոլեցի՝ էդ մեզ են ասում։ Հիմի էս տարի կակռազ քոլի տարի ա։ Ոչինչ չունենք։ Էս ա մեր բերքը՝ դամբուլ», – ասում է Եղեգնուտի բնակիչ Ռոբերտ Ստեփանյանը։
Գյուղի մեծերով՝ թոշակառուներով, հավաքվել, միտք են անում՝ ինչպես են ապրելու 32000 դրամ թոշակի հույսով։ Ամեն ինչն է թանկացել, ապրելը՝ բարդացել։

Բերք չկա, փոխարենը գյուղում իրար թև ու թիկունք լինելու, հարեհաս լինելու պարզ ու մաքուր հարաբերություններ կան: Այս տարի մի քիչ պակաս կլինեն, բայց ոչինչ՝ աշխարհը խաղաղ լինի, դարդ ու ցավ չտեսնեն։ Ամեն օր հարևաներով հավաքվում, միտք են անում ու բոլոր խնդիրների պատասխանը վերջում սրանով հանգուցալուծում։