Լոռու գողտրիկ անկյուններից մեկը՝ Ծաղկաշատ գյուղը, ճանապարհի պատճառով կտրված է քաղաքից ու քաղաքակրթությունից։ Այստեղ ապրողները չեն դժգոհում գյուղի կյանքի դժվարություններից, բայց ճանապարհը նրանց շատ բաներից է զրկում։

Եթե քաղաք են գնում սեփական մեքենայով, ապա ստիպված են լինում մեքենան մեկ շաբաթ վերանորոգել։ Մեքենա չունեցողներն էլ մնում են տաքսիների հույսին, բայց ոչ բոլոր վարորդներն են համաձայնում երթևեկել Ծաղկաշատի քարուքանդ ճանապարհով։

Թեպետ երթևեկություն ասվածն այս ճանապարհի համար չէ։ Հաղպատի խաչմերուկից դեպի Ծաղկաշատ քսան րոպեի փոխարեն վարորդները մեկ ժամ ճանապարհ են անցնում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.