Ալավերդու Քարկոփ բնակավայրում մարդիկ երիտասարդների ու երեխաների ժամանացի խնդիր են բարձրացնում: Գյուղում արդեն մանկապարտեզ է գործում, բայց քարկոփցի երեխաները նաև մանկական խաղահրապարակ են ուզում: Վերջերս կառուցված մանկապարտեզի բակի խաղահրապարակը ծառայում է հիմնականում մանկապարտեզահասակներին, ավելի մեծերն այս առումով տուժում են:
Ջերմ ու գրեթե կլոր տարին արևառատ Քարկոփում տարվա գրեթե բոլոր ամիսներին դրսում խաղալու հնարավորություն ունեն երեխաները, սակայն շենքերի բակերն անբարեկարգ են, անհրապույր ու փոշոտ: Տեղացիներն ակնկալում են, որ բնակավայրը շուտով նաև բարեկարգ բակեր կունենա ու գոնե մեկ խաղահրապարակ: Բնակիչների խոսքով՝ արդեն մի քանի տարի նկատվում են աշխատանքներ, բնակավայրը գազաֆիկացվել է, բացվել է մանկապարտեզ, բայց անելիքներն այսքանով չեն ավարտվում, ասում են բնակիչները: