Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղու Ալավերդու, մասնավորաապես քաղաքի արևմտյան մուտքի հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով նոր գծանշումներ են արվում, ճանապարհը կահավորվում է, սահմանազատվում: Իսկ մայրուղու Ալավերդի-Քոբայր հատվածում ժայռը ցանցապատվում է վրացի մասնագետների կողմից։
Ու թեպետ ճանապարհի շինարարությունն ավարտված է համարվում, Ալավերդու Սանահին կայարանի բնակիչները վրդովված են․ իրենց թաղամասի հատվածում արված գործն անորակ են համարում և մատնանշում Օձունի հանգույցը, որտեղ ճանապարհաշինական որևէ աշխատանք այդպես էլ չի կատարվել։ Լիարժեք չի շահագործվում նաև լուսավորության համակարգը։