Լոռու մարզի Ճոճկան գյուղում 1960-1990-ական թվականներին տարեկան արտադրվել և մթերվել է մինչև 3000 տոննա պտուղ՝ դեղձ, սալոր, խաղող և այլն:
Սակայն 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին անջրդի այգիները հատվել են։ Եվ միայն 2000-ականներից սկսած գյուղացիները սկսել են նոր այգիներ հիմնել, ինչն էլ դարձել է նրանց կայուն եկամտի միակ աղբյուրը։
Ու թեպետ այս տարի Ճոճկանում դժգոհ են արքայանարնջի բերքի վաճառքից, բայց խոստովանում են, որ այգեգործությունը երկամտաբեր է: Իսկ չիրացված բերքից լավ օղի է լինում։