Այսօր ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացող հիվանդություն է համարվում։ Մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանում և հատկապես մարզերում կանայք բժշկի են դիմում հիվանդության վերջին փուլերում։
Պատճառներից մեկն էլ այն է, որ շատերի համար այս ախտորոշումը հավասար է մահվան։ Սակայն վաղ հայտնաբերման և ախտորոշման փուլում հիվանդությունը կարող է այլ ընթացք ունենալ, անգամ՝ բուժվել։