Արդեն մեկ ամիս է՝ Ալավերդու բոլոր հատվածներում մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Կոմունալ տնտեսությունը բակերն ու փողոցներն ազատում է աղբից, թփերից ու մացառներից։
Այս օրերին մաքրման աշխատանքները մասնավորապես Սանահին-Սարահարթ թաղամասում են ընթանում։ Ալավերդու համայնքապետի խոսքով՝ որևէ կտրված անկյուն անգամ դուրս չի մնալու համայնքապետարանի ուշադրությունից։