«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է  Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 26-ին, 27-ին, 29-ին և 30-ին, Գյումրիում՝ հունիսի 30-ին, Հրազդանում՝ հունիսի 25-ին, Վանաձորում՝ չի գերազանցել, Ալավերդիում՝ հունիսի 30-ին։  

Ի դեպ, ամենօրյա փոշուց դժգոհում են հատկապես Սարահարթի վերակառուցվող ճանապարհի մերձակա շենքերի բնակիչները, որոնք չեն կարողանում լվացք փռել, պատուհաններ բացել։ Սակայն պատուհանները փակ բնակարաններում կահույքի վրա էլ փոշու հաստ շերտ է բռնում։ Թեպետ ճանապարհաշինարարը փորձում է ջրցան մեքենայով մեղմել վիճակը, այնուամենայնիվ դա անբավարար է, մանավանդ, որ իրականացվում է մակերեսորեն, իսկ հսկողությունը բացառված է։ Արդյունքում վերահսկված քաքաներից փոշու ամենաբարձր պարունակությունն Ալավերդիում է։

Հրաչյա Պապինյան

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.