2022 թվականն ամփոփում են նաև Լոռու մարզպետարանում։ Փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի գնահատմամբ՝ անցնող տարում նշանակալի ձեռքբերումներ է ունեցել մարզը։ Ակնառու փոփոխություններ եղել են հատկապես գյուղատնտեսության և շինարարության, մասնավորապես՝ ճանապարհաշինության ոլորտներում։

Հացահատիկի ցանքատարածությունները զգալիորեն աճել են․ ըստ փոխմարզպետի՝ սա գյուղոլորտի ամենամեծ ձեռքբերումն է։ Հաջորդը գյուղտեխնիկայի առկայությունն է համայնքներում։

Հաշվետու տարում Լոռու մարզում մոտ 70 կմ ասֆալտապատ ճանապարհ է շահագործման հանձնվել, որից ամենակարևորը Մ6 միջպետական մայրուղու շահագործումն է եղել։ Սակայն մայրուղու խնդրային հատվածը՝ Օձունի հանգույցը, կհիմնանորոգվի 2023-ին։ Որոշ բարդություններով պայմանավորված՝ աշխատանքները հնարավոր կլինի ավարտել միայն հաջորդ տարեվերջին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.