Օրեր առաջ տեղացած առատ ձյան պատճառով Թումանյանի տարածաշրջանի գյուղերում պտղատու ծառեր են ցրտահարվել։ Ճոճկանում, օրինակ, ձյան շերտը հասել է 80 սանտիմետրի։ Նման այլ դեպք վերջին տասնամյակների ընթացքում գյուղացիները դժվարանում են հիշել՝ մարտին ձյան այդպիսի տեղումները համարելով արտակարգ երևույթ։ Անոմալ եղանակի պատճառով պտղատու ծառերից բացի տուժել են նաև մշակաբույսերը։
2022-03-30