Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են ընթանում։ Արցախի և Հայաստանի փրկության համար հրապարակ են դուրս եկել քաղաքական գործիչներ, մտավորականներ, 44-օրյա պատերազմին մասնակից տղաներ ու պատերազմում իրենց զավակներին կորցրած բազմաթիվ ծնողներ։
Իսկ Ալավերդիում մտահոգ ու վրդովված են Արցախյան առաջին պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերը․ նրանց զավակների արյան գնով ազատագրված Արցախն այսօրվա իշխանությունները զոհասեղանին են դրել։