Ալավերդու Սանահին կայարան թաղամասի «Լոպպազաթաղ» կոչվող հատվածում մարդիկ արդեն երկար տարիներ հարմարվել են Դեբեդի մատուցած «անակնկալներին»։ Գետի վարարումների ժամանակ նրանք պարտադիր խնդիրներ են ունենում․ ջուրը տուն ու գոմ է լցվում, սպանում ընտանի կենդանիներին:
Բայց գետի վրա եւ գետի հետ ապրող մարդիկ վաղուց հարմարվել են նման ապրելակերպին․ այլընտրանք չունեն։ Նույնիսկ մեծ ծախսեր են արել, պատնեշներ կառուցել, որպեսզի ջուրն իրենց տարածքներ չլցվի։