Դեկտեմբերի 24-ի երեկոյան Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասի հրապարակը բազմամարդ էր։ Համայնքի գլխավոր տոնածառի շուրջը հարյուրավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառման մեկնարկին կարևորվեց հայրենիքի խաղաղությունն ու հայ զինվորի անվտանգությունը։ Ալավերդու համայնքապետն իր ելույթում մաղթեց, որ 2023 թվականը լինի նորանոր ձեռքբերումների և հաղթանակների տարի, ինչպես համայնքում, այնպես էլ յուրաքանչյուրի ընտանիքում։