Դեկտեմբերի 28-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Ալավերդու ցերեկային կենտրոնի շահառուները հավաքվել էին տոնական ճաշի սեղանների շուրջ։ Ամանորից առաջ նրանց հերթական օրը տոն դարձնելու նախաձեռնությունն իրականացավ Ալավերդու համայնքապետարանի և «Վալլեքս» խմբի համագործակցության շնորհիվ։
Արդեն 20 տարի ցերեկային կենտրոնը թեթևացնում է Ալավերդու միայնակ ու սոցիալապես անապահով տարեցների հոգսը՝ ընդունելով նրանց իր ջերմ ու հոգատար հարկի տակ: Իսկ տարվա տոնական օրերին տարեցներին ուրախություն են պարգևում առանձին անհատներ, կազմակերպություններ և ընկերություններ։