Հունվարի 11-ին, ժամը 09։00-ի դրությամբ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյան տեսքով տեղումներ են գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին նույնպես Լոռիում, Տավուշում ու Արցախում 10-ից ցածր ջերմաստիճանը պահպանվելու է։

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի որոշ հատվածներ այսօր առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում սառցապատ են եղել, իսկ Թումանյան –Ալավերդի հատվածում գրանցվել է ավտովթար։

Եվ մինչ վարորդները դժգոհում են եղանակից ու որոշ դեպքերում նաև ճանապարհների անանցանելիությունից, գյուղերում ձյունի պակասից են անհանգստանում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.