Արդեն մի քանի ամիս՝ Ալավերդու ՏԻՄ ընտրություններից հետո, «Ապրելու» հիմնադրամը համայնքապետարանի հետ համագործակցությամբ մի շարք նախաձեռնություններ է իրականացրել խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում։

Ալավերդու պարի թատրոնը, Օձունում և Ճոճկանում գործող պարային խմբերն իրենց փորձասենյակների համար նվեր են ստացել հայելիներ։ Իսկ Ալավերդու դհոլահարների համույթին հիմնադրամը աթոռներ է նվիրել։

Հիմնադրամի հաջորդ քայլը Ամանորից առաջ Ալավերդի, Օձուն, Շնող և Ախթալա բնակավայրերի կրտսեր հանդիսատեսին տոն պարգևելն էր։

Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի խոսքով՝ հաջորդ տարի համայնքապետարանի և «Ապրելու» հիմնադրամի գործակցությունը կշարունակվի ինչպես մշակույթի ոլորտում, այնպես էլ համայնքի զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.