Լեռնային տեղանքով պայմանավորված՝ Ալավերդու ճանապարհներին ու տարբեր հատվածներում քարաթափման վտանգ միշտ է առկա։ Տարբեր տարիների ընթացքում ԱԻՆ Ալավերդու փրկարարական ջոկատն ու համայնքապետարանը կանխարգելող միջոցառումներ են կազմակերպել․ քարաթափում՝ տեղային փոքր պայթեցումների միջոցով, ժայռերի ցանցապատում և այլն։

Առավել վտանգավոր հատվածներում քարաթափման հավանականությունը թեպետ նվազել է, բայց քաղաքի տարածքում վտանգավոր ժայռեր ու բեկորներ շատ կան։

Ալավերդու Ջրավազան փողոցի վերջնամասում՝ Աքորի գյուղ տանող ճանապարհի գլխին կախված հսկայական ժայռաբեկորի տեսքն անգամ սարսափեցնող է։ Թաղամասի բնակիչները և Աքորու ճանապարհով երթևեկողները ռիսկայնության գոտում են: Բազմաբնակարան 12 շենք, 62 առանձնատուն, բժշկական կենտրոնի, դպրոցի, մանկապարտեզի և արտադրական 6 այլ շենքեր շուրջ 240 տոննա զանգվածով ժայռաբերկորի ուղիղ հարվածի տակ են:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.