Փետրվարի 1-ին, ժամը 18։00-ին Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղի փողոցում ավտովթարի հետևանքով վնասվել է գազատարը։ Բաղրամյան և Սանահին կայարան թաղամասերի գազամատակարարումը դադարեցված է։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասից հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքները կտևեն 3-4 ժամ և հորդորում են բնակչությանը անջատված պահել գազասարքերը։
2022-02-01