Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 1/26 շենքում վերելակի վերագործարկումը տոնի առիթ էր դարձել։ Բնակիչները շքամուտքի մոտ սեղան էին գցել՝ նշելու իրենց համար կարևոր ու երկար սպասված իրադարձությունը։ Մոտ երեք տասնամյակ այս շենքի վերելակը չէր աշխատում։ Իսկ համայնքապետարանը համապատասխան միջոցներ չունենալու պատճառով չէր կարողանում ստանձնել վերելակը նորոգելու և կրկին շահագործման հանձնելու պարտավորությունը։

Երկար ուսումնասիրությունից հետո նշված շենքում վերելակի վերանորոգման և վերագործարկման ծրագիրն իրականացրել է մայրաքաղաքում գործող մի կազմակերպություն՝ տարաժամկետ վճարման պայմանով։

Ալավերդիում բարձրահարկ միայն 8 շենքեր վերելակ ունեն։ Տարբեր տարիների ընթացքում դրանց հիմնանորոգումն իրականացվել է պետական միջոցներով։ Սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական ողջ բեռը կրելու են բնակիչները:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.