Հունվարի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ոչ առցանց ասուլիսով է հանդես եկել։ Ասուլիսին մասնակցել են չորս տասնայկից ավելի լրատվամիջոցներ։ Զանգվածային լրատվության միջոցների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ էլ զրկվել են ասուլիսին մասնակցելու և վարչապետին հարցեր ուղղելու հնարավորությունից։
Ասուլիսի ընթացքում տարաբնույթ հարցեր են հնչել, բայց առանցքային են եղել Արցախի շրջափակմանը, այնտեղ ստեղծված արտակարգ դրությանն ու Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերը։
Եվ մինչ հանրությունն ակտիվ քննարկում է վարչապետի ասուլիսն ու տարբեր հարցերի շուրջ արտահայտած նրա կարծիքն ու դիրքորոշումը, Ալավերդիում պատահական անցորդները նշում են, որ չեն հետևել ասուլիսին։ Ոմանք էլ պարզապես չեն ցանկացել հետևել վարչապետի հետ լրագրողների հանդիպմանը։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։