Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Ալավերդի հատվածում՝ Սանահին կայարանի ավտոմոբիլային կամրջի հանգույցում, շրջանցիկ կղզյակներ են կառուցվում։ Դրանց հաշվին, սակայն, ճանապարհի բարդ հատվածը զգալի նեղանում է, ինչի հետևանքով մեծանում են վթարների ռիսկերը։

Վարորդներն ահազանգում են՝ վթարներից խուսափելու նպատակով անհապաղ պետք է քանդել կղզյակները։ Մինչդեռ նշված հատվածի շինարարության պատասխանատու «Հորիզոն 95» ընկերությունից հայտնում են, որ դրանք հենց անվտանգության նկատառումներից ելնելով են կառուցվում, նաև՝ վարորդներին զգոն պահելու։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.