Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Այն եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Սանահինի վանական համալիրում միջոցառում է՝ նվիրված Վարդավառի տոնին։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ օրը հռչակվեց նաև Սանահինի ուխտի օր։ Այն լինելու է ամենամյա։

Մասիս քահանա Առաքելյանը
«Եկեղեցին, երբ որ կառուցվել է, ամեն տարի այդ կառուցման օրը համարվում է իր ուխտի օրը, որպեսզի ժողովուրդը գնա և օրհնություն ստանա, սրբի բարեխոսությունը ստանա, նաև եկեղեցում իր աղոթքը վերառաքի առ Աստված։ Իսկ մենք, քանի որ չունեինք ուխտի օր, այդ պատճառով որոշեցինք, որ Սանահինն էլ ունենա ուխտի օր։ Եվ որոշվեց Վարդավառի տոնը հռչակվի որպես Սանահինի ուխտի օր», – պարզաբանում է Սանահինի վանահայր տեր Մասիս քահանա Առաքելյանը։
Տոնախմբությանը մասնակցում են ոչ միայն Սանահինի բնակիչները, այլ նաև հյուրեր արտսահմանից ու Հայաստանի մի շարք այլ բնակավայրերից։ Այստեղ է նաև Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը։ Նա հիացած է Լոռվա բնությամբ և վայելում է Վարդավառի տոնակատարությունը։

Ջուլիետա Բաբայանը
«Շատ հաճելի էր։ Մատաղին մասնակցեցինք, նաև եկեղեցում եղանք։ Շնորհավորում եմ տոնը, ցանկանում եմ բոլոր սանահինցիներին և ընդհանրապես հայ ժողովրդին առողջություն, խաղաղ երկինք», – ասում է դերասանուհին։
Իսկ օրվա համերգային մասն ապահովեցին Ալավերդու ստեղծագործական խմբերը։ Բարերաների կողմից միջոցառմանը հավաքվածներին նաև օրհնված մատաղ բաժանվեց։
Տոնն ամփոփվեց ջրոցիով։