Լոռու մարզում քովիդի դեպքեր են արձանագրվել․ տեղեկատվությունը հայտնում են մասնագետները և հորդորում վիրուսային վարակների դեպքում անպայման դիմել բժշկի: Եվ չնայած նշված հիվանդությունից մահացության՝ Լոռու մարզում արձանագրված բարձր ցուցանիշներին, քաղաքացիներն այնքան էլ անհանգիստ չեն։ Խուճապ չկա։
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնում են, որ նախորդ ամիս երկու բարդ դեպք է արձանագրվել մարզում։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ քովիդի մասնագիտացված բաժանմունքներ, որովհետեև մարզում չկա քովիդի բուժման պրոֆիլավորված որևէ բուժհաստատություն: