Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից։
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ Նարեկը շարունակում է վերականգնողական բուժում ստանալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, ենթարկվել բարդ վիրահատության։