Հույները Հայաստանում բնակվում են ավելի քան 350 տարի։ Նրանք եկել են հիմնականում որպես հանքագործներ՝ Ալավերդու հանքերը շահագործելու նպատակով։ Հայաստանում այսօր մոտ հազար հոգանոց հունական համայնք կա։ Հույները հիմնականում բնակվում են Ալավերդիում, Շամլուղում, Ախթալայում, Ստեփանավանում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Արցախի Մեհմանա գյուղում:

Բորիկ Բաթմանովը Լոռու մարզի Ախթալա քաղաքի միակ զտարյուն հույնն է։ 82-ամյա Բաթմանովը հպարտանում է իր արմատներով, բայց իր զավակների հետ հայրենի Հունաստան տեղափոխվել չի ցանկացել։ Ասում է՝ այստեղ հաշտ է ապրում իր ու բնության հետ, նաև՝ սպորտով է զբաղվում, դիտում հնդկական ֆիլմեր։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.