Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղը Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում է, Ադրբեջանի Քեմեռլի գյուղի հետ ունի 13 կիլոմետր ընդհանուր սահման։ Հողերի մեծ մասը կրակոցների պատճառով չի մշակվում։

Դովեղում ներկա սոցիալական վիճակն օր օրի ավելի է վատանում։ Աշխատանք չկա, գյուղը դատարկվում է։ Մինչդեռ աշխատատեղեր ստեղծելով՝ երիտասարդներին գյուղում կարող են պահել, կարծում է Դովեղի բնակիչ Հայկանուշ Գիշյանը և հավելում՝ Դովեղում մնացած տարեցները չեն կարող գյուղը պահել։

Արդեն հիսուն տարի Դովեղում ապրող տիկին Հայկանուշն ասում է նաև, որ իրենց գլխին գյուղի անվտանգության երաշխավոր սրբատեղին է, ներքեւն էլ՝ զինվորը: Գյուղը սահմանին մոտիկ է, բայց այստեղ մարդիկ վախ չունեն. վաղուց սովորել են:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.