Օգոստոսի 15-ին Հագվի և Աքորի հարևան գյուղերի երկու բնակիչների միջև կենցաղային վեճ է բռնվել, ինչին համագյուղացիները չեն խառնվել կամ միջամտել։ Ժամեր անց արդեն վեճը սպանության առիթ է դարձել։

Ըստ քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Աքորու բնակիչ Էդիկ Թաթոյանն ու Հագվու բնակիչ, տրակտորիստ Գևորգ Վանյանը դեպքի նախորդ օրը պայմանավորվել են հակավորել Թաթոյանի խոտը։ Տրակտորիստը հանդամաս գալով՝ տեսել է խոտի սակավությունն ու հրաժարվել հակավորել այն։ Օրվա ընթացքում Աքորիի բնակիչը մի քանի անգամ զանգել ու հայհոյել է հագվեցուն, ինչին ի պատասխան Գևորգ Մանյանը, տնից վերցնելով իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը, վերադարձել է նշված հանդամաս ու երկու անգամ կրակել իր արժանապատվությունը վիրավորած Թաթոյանի ուղղությամբ՝ պատճառելով նրան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.