Ձորագետ կայարանի երկաթգծի բաժանարարի հատվածում է գտնվում սլաքավարի տնակը՝ երկաթգծից ընդամենը 1-2 մետր հեռավորության վրա։ Խորհրդային տարիներին սլաքավարն այս տանն է ապրել ու փոխել գնացքների ուղեգիծը։ Հիմա այստեղ նրա այրին՝ Ալվարդ Թումանյանն է ապրում։

Մարդկությունից կտրված սլաքավարի տունը 90-ամյա Ալավարդ տատը չի լքում։ Ու թեպետ չի հիշում՝ քանի տարի է, ինչ ապրում է այս տանը, երջանիկ տարիների լավ հիշողությունները չեն թողնում, որ գոնե ժամանակավոր բացակայի իր փոքրիկ տնակից։