Անժելա Գևորգյանը Լոռու մարզի Արևածագ գյուղում է ապրում։ Գյուղի եկվորներին նա ներկայանում է իր ընդարձակ ջերմոցով, որի ամեն անկյունում սածիլներից բացի տարիներ շարունակ սեր ու ջերմություն է դրել։
Նրա աճեցրած սածիլները պահանջված են ոչ միայն Արևածագում, այլև հարևան գյուղերում։ Ասում է՝ սերը հողի և բույսերի նկատմամբ դեռ վաղ մանկությունից է գալիս։
Խորհրդային տարիներին տիկին Անժելայի ջերմոցն իր մեխակներով էր հայտնի, հիմա արդեն՝ տարատեսակ մշակաբույսերով։ Դրանց շարքում ծաղիկներն, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն թե՛ գեղեցկության և թե՛ եկամտաբերության առումով։