Լոռվա Ձորագյուղում ապրող Հովսեփյանների ընտանիքում երջանկության գրավականը թե՛ սերը և թե՛ հոգսերը միմյանց հետ կիսելն է։ Սուսան տատն ու Վանիկ պապն իրար հետ մի ամբողջ կյանք են ապրել, խոտ հնձել, տրակտոր նորոգել, ցանք արել: Հիմա էլ սար են բարձրանում, անասուն պահում, որ զավակների հոգսը թեթևացնեն: Կարևորը՝ որդիներին սովորեցրել են քարից հաց քամել և չծուլանալ:
2022-11-12