Հունիսի 23-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացավ հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը։

Նա եղել է հեռուստալրագրության ոլորտի առաջին դոկտոր-պրոֆեսորը։ Մասնագիտական մոտ 20 ձեռնարկի և Հայաստանի հեռուստալրագրության պատմության մասին միակ գրքի հեղինակն է։ Մեծ ներդրում է ունեցել նաև լրագրողական կադրերի պատրաստման գործում։

Սերգո երիցյանին ճանաչողները նրա մասին դժվարությամբ են անցյալով խոսում։ Նրա մասին հետաքրքիր զրույցներն ու պատմությունները վերջ չունեն։

Սերգո Երիցյանն այլևս մեզ հետ չէ, ասել է թե՝ այլևս չի գեներացնի տասնյակ մտքեր ու գաղափարներ, որ նա  իրականություն էր դարձնում միաժամանակ։  Բայց մեզ հետ է նրա բարի անունը, անհիշաչար, աջակցող, անսահման աշխատասեր ու բոլորին բարին կամեցող մարդու անունը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.