Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան ընդառաջ Ախթալա համայնքի Մեծ Այրում բնակավայրում տրամադրությունը տոնական էր։ Գյուղի մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել է և այսուհետ ժամանակակից պայմաններում, նոր հարմարություններով կընդունի նախադպրոցական տարիքի երեխաներին։
Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, համայնքի վարչական շրջանների ղեկավարներ, բնակիչներ։
Տոնական օրվա ավարտին մանկապարտեզի շրջանավարտներն անակնկալ ունեին․ համայնքապետն ավանդույթի համաձայն նրանց գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ նվիրեց։