Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ. Նշան վանական համալիրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող եռահարկ աշտարակը (13-րդ դար):

Այս մասին տեղեկանում ենք Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության ֆեյսբուքյան էջից։

Փլուզման պատճառը հավանաբար անձրևներն են եղել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալավերդու տարածաշրջանում չդադարող անձրևների պատճառով նաև ճանապարհների փլուզման և քարաթափման դեպքեր են գրանցվել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.