Իքատակ անունով ձմեռանոցը Մարցիգետի ձախ ափին է գտնվում՝ Քարինջ գյուղից ոչ շատ հեռու։ Այստեղ հիմա ութ ընտանիք է ապրում։
Իքատակ բնակատեղի պատմությունը հասնում է մինչև 1200-ական թվականներ: Ժամանակին այստեղ անտառտնտեսության բազա, ակումբ, հացի փուռ է եղել, պատմում են այստեղ ապրողները։
Նրանք ասում են նաև, որ դսեղցիների աչքը միշտ այս գողտրիկ անկյունի վրա է եղել․ Իքատակը Դսեղի և Մարցի կռվախնձորն է եղել։
Կյանքի հունն այս հանդամասում ուրիշ է․ օրնիբուն աշխատանք ու մարդկային մաքուր, ջերմ հարաբերություններ՝ խառնակ աշխարհից հեռու։